Մոսկվա-Երևան չվերթով
28.11.2014 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 27-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: