Մոսկվա-Երևան և Եկատերինբուրգ-Երևան չվերթերի ինքնաթիռների ժամանումից հետո
Հոկտեմբերի 31-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ժամանման սրահից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արման Գ.-ին, որը հոկտեմբերի 1-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայնի ժամանման սրահից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Նորիկ Մ.-ին, որը 2012 թ. ապրիլի 20-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: