Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստան
15.07.2017 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 15-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1962 թ. ծնված Լևոն Բ.-ն, որը 2014թ. փետրվարի 18-ից հետախուզվում էր ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: