Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան
11.11.2023 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 10-ին, ժամը 19.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 1981 թ․ ծնված Ռոման Մ․-ին։ Անցած տարվա նոյեմբերի 28-ից նա հետախուզվում էր Կենտրոնական բաժնի կողմից՝ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք։
Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: