Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան
22.09.2017 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, ՌԴ Մոսկվա քաղաքից Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել, այնտեղից էլ Շենգավիթի բաժին ներկայացել 1978 թ. ծնված Համլետ Թ.-ն, որը 2015թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: