Մոտոցիկլետը բախվել է գազատար խողովակի հենասյանը
16.03.2015 17:19
ՃՏ պատահարներ
Մարտի 14-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 11-ամյա աղջկա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ին, աղջիկը վարելով իրենց քառանիվ մոտոցիկլետը և չհասցնելով արգելակել` բախվել է Երևանի Սուվորովի փողոցի թիվ 20 տան դիմացի գազատար խողովակի հենասյանը` ստանալով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: