Մոտոցիկլետը կորցրել է կառավարումը և շրջվել. վարորդը մահացել է
20.08.2014 12:27
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 19-ին, ժամը 19.30-ին, «ԻԺ-Պլանետա» մոտոցիկլետը Լոռու մարզի Ճոճկան գյուղի գյուղամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1973 թ. ծնված Արծրուն Չերչինյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: