Մոտոցիկլետի վարորդը և ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
11.09.2014 10:54
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.20-ին, 1980 թ ծնված Միքայել Ա-ի վարած «Տակպառ» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորուհին վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: