ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մոտոցիկլը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել

03.04.2013 10:31 ՃՏ պատահարներ
Ապրիլի 1-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով և ճակատի սալջարդ վնասվածքով   բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Արթուր Ի.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 9-րդ կմ-ին՝ իր վարած մոտոցիկլով ճանապարհի երթևեկելի մասից դուրս գալու և շրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: