Մորը խեղդամահ է արել
Հունվարի 28-ին, ժամը 07.55-ին,  1969 թ. ծնված Գագիկ Սենեքերիմյանից  ոստիկանության Էրեբունու բաժնում  ահազանգ էր ստացվել, որ մայրը` 1938 թ. ծնված Գեղանուշ  Մանգյանը,  աստիճաններից վայր է ընկել և մահացել:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: 
Գ. Մանգյանի դիահերձմամբ ախտորոշվել է «համակցված գանգուղեղային փակ բութ վնասվածք, պարանոցի օրգանների սեղմում, գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, մեխանիկական շնչահեղձություն»: 
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը, ժամը 17.00-ին, սպանությունը կատարելու կասկածանքով, Մուրացանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1968  թ. ծնված Կարեն  Սենեքերիմյանը: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հունվարի 27-ին, ժամը 23.00-ին, վիճաբանել է մոր հետ և խեղդամահ անելու միջոցով սպանել նրան:
Կ. Սենեքերիմյանը ձերբակալված է: 
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					