Մուշի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
07.07.2022 12:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 6-ին Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել 34-ամյա Գոռ Ա.-ն, որը մայիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: