Մուշի ոստիկանների համատեղ ձեռնարկը. գողություններ են բացահայտվել
2018 թ. մարտի 29-ին հաղորդվել էր Գյումրիի Հիվանդանոցային փողոցում գտնվող մի գոմից 45 հավ և չորս ճագար, իսկ ավտոտնակից էլեկտրական սղոց և շաղափ գողանալու մասին:
Ապրիլի 25-ին ՊՊԾ դասակի ծառայողների և Մուշի քրեական հետախույզների կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 29-ամյա Ռաֆիկ Գ.-ն և 57-ամյա Ավետիք Ս.-ն:
Պարզվել է նաև, որ նրանք այս տարվա ապրիլի 24-ին մի բնակարանից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ ջեռուցման կաթսա, 30 հազար դրամ արժողությամբ անկողնային պարագաներ և երկաթյա փոքր պահարան:
Այս դեպքով գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: