Մուշի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում մայիսի 26-ին Շիրակի գյուղերից մեկում հայտնաբերվեց ու Մուշի բաժին բերման ենթարկվեց 58-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին հայտնեց, որ իր տան խորդանոցում պահում է մարիխուանա: Խորդանոցի զննությամբ հայտնաբերվեց 230 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և ծխախոտի 83 դատարկ գլանակ: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը պատրաստել է անցած տարի՝ վայրաճ կանեփի թփերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: