ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մուշի քրեական հետախույզները հայտնաբերել են ապօրինի թմրանյութ

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հուլիսի 4-ի ժամը 23-ին: «Շիրակ» ֆուտբոլային մարզադաշտի մոտից բերման ենթարկեցին 40-ամյա մի տղամարդու, որի ձեռքին պոլիէթիլենային տոպրակ կար: Կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելը, պատրաստելն ու օգտագործելն էր: Խուզարկությամբ տոպրակում հայտնաբերվեց 154 գրամ բուսական զանգված: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: