ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Մուսալեռ գյուղում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Դանակահարություն Մուսալեռ գյուղում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում էլ անհայտ անձը կտրող-ծակող գործիքով խփել էր 35-ամյա տղամարդու ազդրին և դիմել փախուստի:
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վաղարշապատի բաժնի ոստիկանները պարզել են 35-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում Արտիմետ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը հոկտեմբերի 1-ին ներկայացել է բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: