ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մուրացկանությամբ զբաղվող անձանցից փող էր շորթել․ ոստիկանության նոր բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24.07.2019 15:05 Շորթում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Երևանում ապրող մի տղամարդ մուրացկանությամբ զբաղվող չորս անձից պահանջում և ստանում է տարբեր չափերի գումարներ։ Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ տղամարդը 2018-2019 թվականներին, բռնության գործադրմամաբ, ինչպես և բռնություն գործադրելու սպառնալիքով Կենտրոն վարչական շրջանում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող չորս անձից վերցրել է վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։ Դեպքի առթիվ հուլիսի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ շորթում կատարելու» հատկանիշներով և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: