Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ապօրինի շրջանառության մեղադրանքով
09.03.2015 10:44
Հետախուզվողի հայտնաբերում
Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Անզոր Բ.-ն, որը հունվարի 28-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: