Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
18.02.2016 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 17-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Սայաթ-Նովա թաղամասում հայտնաբերել և բերման են ենթարկել 1965 թ. ծնված Ազատ Ա.-ին, որը հունվարի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: