Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մրգաշատ գյուղում
 
                                            Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հոկտեմբերի 18-ին Մրգաշատ գյուղի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա Սպարտակ Զ.-ին, որը հետախուզվում էր քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					