Մրցույթ՝ վերահսկողության համակարգերի ձեռքբերման, շահագործման, սպասարկման և վերանորոգման ծառայությունների գնման համար
18.03.2011 00:03
Գնումներ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարել է բաց ընթացակարգով գնում՝ «Պետության կարիքների համար երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման և այդ համակարգերի շահագործման, սպասարկման և վերանորոգման ծառայությունների գնման» պայմանագիր կնքելու համար:
Բաց գնման ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել պայմանագիր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ:
Մրցույթի պայմանները զետեղված են ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ և www.gnumner.am ինտերնետային կայքում: