Մոսկվայի իրավապահների կողմից անձի առևանգման և ավազակային հարձակման մեղադրանքներով հետախուզվողին որոնում էին նաև հայ իրավապահները
21.01.2016 10:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Ռոմանոս Ա.-ին, ով 2015 թ. հունիսի 13-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, իսկ 2012 թ. հունվարի 19-ից՝ ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 126 հոդվածի 2-րդ մասի Ա,Վ,Զ,Չ կետերի /անձի առևանգում/ և 162 հոդվածի 3-րդ մասի /ավազակային հարձակում/ մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: