Մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը ոստիկանություն ներկայացավ կամավոր
07.03.2017 12:26
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 6-ին, ժամը 17-ին, բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Արտակ Մ.-ն, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: