ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փախցրած «Մոսկվիչը» հայտնաբերվեց, բայց առանց գազի բալոնի

11.02.2017 11:45 ԱՄՏ-ի փախցնել

Փետրվարի 10-ին, ժամը 8.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շենքերից մեկի բակում կայանված «Մոսկվիչ-2140» ավտոմեքենան փախցրել են:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 15.30-ին, «Մոսկվիչը» հայտնաբերվել է Նորքի 5-րդ փողոցում:
Մեքենայի վրայից բացակայում էր գազի բալոնը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: