Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար
12.06.2017 10:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Այնթապ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Խաչատուր Զ.-ն, որը հունիսի 6-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: