Ավտոմեքենաներ են բախվել
Մայիսի 14-ին, ժամը 23.30-ին, «Ջիպ Գռանդ Չեռոկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 127/2 շենքի դիմաց բախվել է ծառին և էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 14-ին, ժամը 22.00-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի», «Մերսեդես Բենց», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 8.40-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ներից մեկի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: