Հետախուզվում էր նախատեսված պատիժը կրելուց խուսափելու համար
17.11.2015 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 16.20-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն, որը նոյեմբերի 13-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի /ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պատիժը կրելուց խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: