20-ամյա երիտասարդներին մարմնական վնասվածքներ պատճառողը ձերբակալվել է
Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել 1995 թ. ծնված Սամվել Օ.-ին և նույն թվականին ծնված Համո Մ.-ին կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության տեղափոխելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին ՀԱԶ Բ-2 թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, դեռևս չպարզված առարկայով, նրանց հարվածել և վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Սարո Ի.-ն, ով անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 16-ին ինքնակամ ներկայացել է քննչական բաժին:
Սարո Ի.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: