Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
30.11.2015 10:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Վահե Ն.-ն, ով նոյեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: