ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

08.12.2015 20:10 Հանրաքվե
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում հրապարակված «Ուրիշի փոխարեն» հոդվածի համաձայն՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ընտրացուցակները գերհագեցած են հանգուցյալներով և արտագաղթած մարդկանց անուններով: Ըստ հրապարակման՝ գոյություն չունեցող ընտրողների քվեարկությունը իշխանությանը թույլ տվեց նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին քվեարկությանը մասնակցելուն թույլ տալով: Նշված հայտարարությանը որպես փաստարկ բերվում է այն, որ քարտի վրա նշված չէ քաղաքացու բնակության հասցեն և դրա վրա հնարավոր չէ կնիք դնել:
Վերը նշվածին ի հիմնավորում՝ հրապարակման մեջ նշվել է, որ օրաթերթի լրագրողը դեռևս 1 ամիս առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ զրույցում նրա առաջարկով ներկայացրել է ընտրացուցակներում առկա անճշտության կոնկրետ դեպք՝ Մաշտոցի 5 բնակարան 17 հասցեում բացի սեփականատիրոջից ևս 3 անձի գրանցված լինելու վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ, ըստ հրապարակման, անձնագրային և վիզաների վարչության պետը հաստատել է անճշտությունը և խոստացել շտկել այն:

ՀՀ ոստիկանությունը կետ առ կետ անդրադառնում է հրապարակմանը:

1. Ինչ վերաբերում է, թե ընտրացուցակները գերհագեցած են հանգուցյալներով:
Նախնական ցուցակները հրապարակելու պահից սկսած մինչ վերջնական ցուցակների հրապարակումն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունն ակտիվորեն ներգրավված է եղել դրանց ճշգրտման աշխատանքներում: Մասնավորապես, հայտնաբերվել և վերջնական ցուցակներից հանվել են մոտ 5.000 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնց մահվան փաստի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը կամ տեղեկացված չի եղել, կամ մահը գրանցված է եղել օտար պետությունում: Այդ ժամանակահատվածում գրանցվեցին դեպքեր, երբ «հարազատը հարազատին անվանեց մահացած», բայց ստուգման արդյունքում չհաստատվեց տեղեկատվությունը: Նաև որոշ անձանց կողմից կարծիքներ հնչեցվեցին և կասկածի տակ դրվեցին 100 տարեկանից բարձր մահացած անձանց տվյալները ցուցակներում առկա լինելու հանգամանքը՝ մեկնաբանելով դա որպես կասկածելի երևույթ: ՀՀ ոստիկանության կողմից կատարվեցին ուսումնասիրություններ ոչ թե 100, այլ ավելին՝ 105 տարեկանից բարձր անձանց շրրջանակում: Պարզվեց, որ 105 տարեկանից բարձր տարիք ունեցող, ցուցակում առկա 29 անձանցից 23-ը ողջ են և բնակվում են Հայաստանում: Հրապարակվեցին նշված անհատական տվյալները: Կատարված աշխատանքների արդյունքն այն էր, որ քվեարկության օրը անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայությունը ստացել է ընդամենը 1 զանգ մահացած անձի վերաբերյալ, որով զանգահարողը տեղեկացրել է, որ քույրը մահացել է օտար պետությունում, սակայն իրենք երբևէ չեն դիմել իրավասու մարմնին մահվան տեղեկությունը փոխանցելու համար:

2. Ընտրացուցակները գերհագեցած են արտագաղթած մարդկանց անուններով:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բացառապես բնակչության պետական ռեգիստրի տվյալներն են և որպես լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հաշվառումից հանելու Հայաստանում չգտվող, սակայն բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող անձին: Եթե հետագայում ընտրական օրենսգրքով կնախատեսվեն այլ դրույթներ և ցուցակների ձևավորման այլ կարգ, ՀՀ ոստիկանությունը որպես իրավասու մարմին պարտավորված կլինի ղեկավարվել փոփոխված կանոններով:

3. Նույնականացման քարտը որպես ընտրական փաստաթուղթ նախատեսելու վերաբերյալ:
Նույնականացման քարտում և ընտրական իրավունք տվող անձը հավաստող մյուս բոլոր փաստաթղթերում բացի անուն, ազգանուն, հայրանունից, ծննդյան օր, ամիս, տարեթվից առկա է անձին նույնականացնող ամենակարևոր գործոններից մեկը՝ լուսանկարը: Առավել ևս, նույնականացման քարտ ստանալիս անձը հանձնում է մատնադրոշմներ ոստիկանությունում և լուսանկարահանվում տեղում: Ավելորդ չէ նշել, որ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված չէ դրույթ ընտրական տեղամասում անձը հավաստող փաստաթղթում առկա հաշվառման հասցեն ստուգելու վերաբերյալ:

4.Անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի 5 բնակարան 17 հասցեում հաշվառման կապակցությամբ անճշտությունը հասատելու և որևէ գործողություն չկատարելու վերաբերյալ:
Անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից ոչ թե հաստատվել է նշված հասցեի հետ կապված ցուցակում առկա անճշտության փաստը, այլ պարզաբանվել ՀՀ օրենսդրության պահանջները: Նշած հասցեում սեփականատիրոջից բացի հաշվառված են նաև նախկին բնակիչները: Քաղաքացուն իրազեկվել է հետևյալը. եթե բնակության վայրը փոխելու կապակցությամբ անձը չի ներկայանում ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն և վերահաշվառման դիմում չի ներկայացնում, նրան հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել բնակելի տարածության սեփականատերը: ՀՀ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, առանց սեփականատիրոջ դիմումի, անձին հանելու հաշվառումից: Մինչ այժմ նշված հասցեում հաշվառված անձանց հաշվառումից հանելու դիմում չի ներկայացվել: