Յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 05.30-ին, Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետում, Վրաստանից ՀՀ տարածք մուտք գործելու ժամանակ, հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Հարություն Ա.-ն, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
