Հետախուզվում էր գողության և յուրացնելու մեղադրանքով
07.01.2023 13:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում հունվարի 6-ին Արտաշատ քաղաքի Կիրովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 49-ամյւա Խաչիկ Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա պարտավորվել է ներկայանալ դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: