Յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով հետախուզվողը` ոստիկանությունում
21.12.2017 11:21
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 7.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած, 1988 թ. ծնված Մայիս Ա.-ն, որը հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: