ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

1․035․000 դրամի յուրացում Սուրենավանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1․035․000 դրամի յուրացում Սուրենավանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։ Տվյալների հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս գրված գումարները՝ ընդհանուր 1.035.000 դրամ, յուրացրել է։
Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը Սուրենավանում հանգստի գոտի ունի, որը գրանցված չէ և գործել է առանց համապատասխան թույլտվության։
Միջոցառումները շարունակվում են։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`