Յուրացրել է գազի բալոնը
24.11.2014 11:52
Յուրացում կամ վատնում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՔՀԳ վարչության ծառայողները Կենտրոնականի բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Սուրեն Տ.-ին, որը նոյեմբերի 18-ին 60.000 դրամով վաճառել է 1978 թ. ծնված Ստեփան Բ.-ի կողմից օրավարձով իրեն տրամադրված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և յուրացրել գումարը:
Ստեփան Բ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: