ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Յուրացրել է 6.007.105 դրամ

Նոյեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, Արմավիրի մարզի դատախազությունից ոստիկանության Արմավիրի բաժին գրությամբ ստացվել է  ապահովագրական ընկերություններից մեկի հաղորդումը, որ 1978 թ. ծնված Վարդան Հ.-ն  օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում, կնքելով ապահովագրական վկայագրեր, հավաքագրել է 6.007.105 դրամ և յուրացրել:
Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական խմբի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, Վարդան Հ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: