Հարգանքի տուրք լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
30.07.2019 18:03
Համակարգի լրատու
Երեք տարի առաջ հասարակական կարգի վերականգնման և հանրային անվտանգության ապահովման պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեց ոստիկանության զորքերի ծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։
Հուլիսի 30-ին ոստիկանության զորքերի զորամասում հոգեհանգստի կարգ կատարվեց։
Արարողությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Վահե Ղազարյանը, հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը, զոհված ոստիկանի հարազատները և ծառայակից ընկերները։
Նրանք ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հարգանքի տուրքի արարողությունից հետո լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծառայակից ընկերներն ու հարազատները այցելեցին նրա շիրիմին։