Յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով
09.04.2018 13:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապրիլի 8-ին, ժամը 11.30-ին, Ջրաշեն թաղամասի թիվ 1 հասցեից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Արտուշ Շ.-ին, որը 2017թ. հուլիսի 31-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: