Ահազանգով մեկնած ոստիկանները նռնակ և փամփուշտներ հայտնաբերեցին
11.09.2015 12:15
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.58-ին, ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարանի Ջրամբար գյուղի խաչմերուկում գտնվող շինությունում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Ջրամբար գյուղի խաչմերուկում` Ապարան-Աշտարակ ճանապարի ձախակողմյան հատվածում, հայտնաբերել է անհայտ տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 52 և ուսումնական 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: