Հետախուզվողը ներկայացավ կամավոր
26.11.2015 11:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Սաղաթել Ս.-ն, ով նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 183 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: