Առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
05.10.2015 09:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Լևոն Հ.-ն, ով ապրիլի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: