Նաիրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 5-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել և Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 53-ամյա Կարեն Ա.-ն, որը 2021 թ. ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը) 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Կարեն Ա.-ն ներկայացվել է դատարան:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: