Նաիրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նոր Հաճնում
17.10.2018 15:02
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 16-ին, ժամը 18.50-ին, Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Նվեր Վ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228.1 հոդվածի 3-րդ մասի (թմրանյութի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: