ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նաիրիի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. հարուցվել է քրեական գործ

Հուլիսի 15-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի մի բնակիչ պատրաստում և պահում է թմրամիջոցներ: Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին 50-ամյա տղամարդու տանն ու մեքենայում։ Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 15 գրամից ավելի քաշով։ Նմանատիպ 5 գրամից ավելի քաշով զանգված ու ծալովի դանակ հայտնաբերվեց նաև «Ֆորդ» մակնիշի մեքենայի սրահում։ Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: