Նախապատրաստվում են նյութեր
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ին,  ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի  թիվ 33 դպրոցում տեղակայված  թիվ 35/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Հրաչյա Ռ.-ն հիշյալ ընտրատեղամասում  քվեարկությանը մասնակցելու նպատակով հանձնաժողովի աշխատակիցներին ներկայանալու ժամանակ նրա անձնագրի վերջին էջում  եղել  են  «ԿԸՀ»-ի նույնանման երկու կնիքներ, ինչը վկայում է, որ նա  փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:
Ոստիկանության  Շիրակի մարզի քննչական բաժնում  նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					