Յուրացնելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմին
 
                                            ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին Հայաստան վերադարձել և օդանավակայանից Աշտարակի բաժին է տեղափոխվել 38-ամյա Վազգեն Կ.-ն, որը 2021 թ. մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Նա ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզի քննչական վարչություն: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					