Հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմնին
03.02.2021 12:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 2-ին Տավուշի մարզի Խաչարձան գյուղի հարակից սարամիջյան հատվածում հայտնաբերել և ոստիկանության Ճամբարակի բաժին բերման են ենթարկել 22-ամյա Արամ Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Արամ Ե.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: