Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմնին
08.05.2021 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին Զաքյան փողոցից Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 24-ամյա Կամո Խ.-ն, որը 2020 թ. հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Կամո Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: