Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացվեց նախաքննական մարմնին
09.07.2021 17:07
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 8-ին Նովոսիբիրսկ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 39-ամյա Անդրանիկ Մ.-ն, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Անդրանիկ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: