Հետախուզվողը ներկայացել է նախաքննական մարմնին
15.10.2021 10:55
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 14-ին նախաքննական մարմնին է ներկայացել 32-ամյա Սարգիս Ս.-ն, որը սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: