Հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց նախաքննական մարմնին
18.09.2020 11:51
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 17-ին Սպիտակ քաղաքի Փյունիկ թաղամասից բերման է ենթարկվել 42-ամյա Անուշավան Ա.-ն, որը մայիսի 29-ից Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: